«Ռեալի» ֆուտբոլիստը խոշոր գումարով տեղափոխվեց Առբելոայի գլխավորած անգլիական ակումբ 📸
«Ռեալի» ֆուտբոլիստը խոշոր գումարով տեղափոխվեց Առբելոայի գլխավորած անգլիական ակումբ 📸
04/08/2026 - 10:27

«Ֆուլհեմը» ձեռք է բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գոնսալո Գարսիային, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կսպառվի 2031թ. հուլիսի 1-ին։

Transfermarkt-ի տվյալներով` լոնդոնյան ակումբն իսպանացի ֆուտբոլիստի տեղափոխության համար «Լոս Բլանկոսին» վճարել է 40 միլիոն եվրո։

«Ֆուլհեմը» կրկնել է ակումբի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերի ռեկորդը։ «Հովեկները» բրազիլացի վինգեր Կեյվինի տրանսֆերը Դոնեցկի «Շախտյորից» նույնպես գնել են 40 միլիոն եվրոյով։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով` «Ռեալը» Գարսիայի հաջորդ տրանսֆերից 30 տոկոս մասնաբաժին կստանա։ «Ֆուլհեմը» «Արքայական ակումբին» հետագայում նաև 2 միլիոն բոնուս կվճարի։

22-ամյա հարձակվողը մադրիդյան գրանդի համակարգում էր 2014 թվականից, որի հիմնական թիմում 51 խաղում խփել է 13 գոլ, կատարել 4 ասիստ։

Հիշեցնենք, որ «Ֆուլհեմը» վերջերս գլխավորել է Ալվարո Առբելոան։ 43-ամյա մասնագետը նախորդ մրցաշրջանի երկրորդ հատավածում մարզել է «Ռեալը»։ Նախկին պաշտպանը կարիերայի ընթացքում էլ 2009-2016թթ. խաղացել է «Արքայական ակումբում»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026