Ռեալը վստահ խաղով հաղթեց Գրանադային 🎥

Ռեալը վստահ խաղով հաղթեց Գրանադային 🎥

02/12/2023 - 23:29

Իսպանական Լա լիգայի 15-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում մրցեց «Գրանադայի» դեմ։

Հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։

Կառլո Անչելոտիի թիմի գոլերը խփեցին Բրահիմ Դիասն ու Ռոդրիգոն։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 38 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Գրանադան», 7 միավորով, նախավերջինն է` 19-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023