«Ռեալը» սենսացիոն պարտություն կրեց «Սանտիագո Բեռնաբեուում» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում 1:2 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Ալավեսից»։
Հյուրերի հաղթական գոլերը խփեցին Տոնի Մարտինեսն ու Անխել Պերեսը։ «Արքայական ակումբից» աչքի ընկավ Կիլիան Մբապեն։
87-րդ րոպեին գլխավոր մրցավար Սեսար Սոտո Գրադոն «Լոս Բլանկոսի» օգտին 11-մետրանոց նշանակեց` Ջուդ Բելինգեմի նկատմամբ արձանագրելով կանոնների խախտում։
46-ամյա մրցավարը, այդուհանդերձ, դրվագի տեսակրկնապատկերը դիտելուց հետո չեղարկեց որոշումն ու սիմուլյացիայի համար անգլիացի Բելինգեմին երկրորդ դեղին քարտը ցույց տվեց` հեռացնելով նրան դաշտից։
Այս խաղով ընդհատվեց «Ռեալի»` 10 անընդմեջ հաղթանակից բաղկացած տպավորիչ շարքը։
Ժոզե Մոուրինիոյի գլխավորած թիմը մնաց 33 միավորով ու 14-րդ տուրի արդյունքներով նահանջեց երրորդ տեղ։ Մադրիդի «Ատլետիկոն» «Էլչեին» հաղթելուց (3:2) 34 միավոր երկրորդ տեղ է բարձրացել։ Մրցաշարային աղյուսակի առաջատարը 36 միավորով «Բարսելոնան» է, որն այս տուրում մրցակցի դաշտում դեռ պետք է մրցի «Դեպորտիվոյի» դեմ։
«Ալավեսը» 19 միավորով 8-րդն է։
Հանդիպման գոլերը` այստեղ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
# Ալավես, Լա-լիգա, Կիլիան-Մբապե, Ջուդ Բելինգհեմ, Ռեալ Մադրիդ, Սեսար Սոտո Գրադո