Ռեալը պատրաստ է  գնել Ման. Սիթիի երկու աստղերին

Ռեալը պատրաստ է գնել Ման. Սիթիի երկու աստղերին

01/10/2022 - 00:20

«Ռեալ Մադրիդը» մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» երկու աստղերին` եզրային պաշտպան Ժոաո Կանսելուին և կենտրոնական հարձակվող Էրլինգ Հալանդին։

Ինչպես հայտնում է AS-ը, «արքայական» ակումբը պորտուգալացի լատերալին ցանկանում է գնել 2023 թ., իսկ նորվեգացի հարձակվողին` 2024 թ. ամռանը։

Բանն այն է, որ Էրլինգ Հալանդի և «քաղաքաբնակների» հետ գործող պայմանագրում կա հրաժարագնի կետ, որն ակտիվանալու է 2024 թ. հուլիսի 1-ից` կազմելով 180 մլն եվրո։

Ինչ վերաբերում է Ժոաո Կանսելուին, ապա «սերուցքայինները» նրան դիտարկում են որպես Ֆերլան Մենդիի հավանական փոխարինող, ում պայմանագրի երկարաձգման հարցում ակումբը չի կարողանում համաձայնության հասնել։

Սպասվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստի գործարքը «Ռեալի» համար կարժենա մոտ 40-50 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Էրլինգ Հալանդը վերջերս է համալրել «Մանչեսթեր Սիթիի» շարքերը` անցկացրած 10 խաղում դառնալով 14 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Ժոաո Կանսելուն էլ «քաղաքաբնակների» կազմում հանդես է գալիս 2019 թ. օգոստոսից, որի մարզաշապիկով անցկարցել է 138 հանդիպում` դառնալով 8 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022