Ռեալը հաղթեց Ատլետիկ Բիլբաոյին` ամրապնդվելով Լա լիգայի 1-ին հորիզոնականում🎥

Ռեալը հաղթեց Ատլետիկ Բիլբաոյին` ամրապնդվելով Լա լիգայի 1-ին հորիզոնականում🎥

02/12/2021 - 01:54

Իսպանական Լա լիգայի շրջանակում կայացավ 9-րդ տուրից հետաձգված «Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկ Բիլբաո» հանդիպումը։

Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 40-րդ րոպեին «Ռեալին» հաղթանակ պարգևեց Կարիմ Բենզեման։

«Արքայական» ակումբն այս հաղթանակից հետո վաստակեց 36 միավոր և ամրապնդվեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում` մոտակա հետապնդողներ «Ատլետիկո Մադրիդին» և «Ռեալ Սոսիեդադին» գերազանցելով արդեն 7 միավոր։

«Բիլբաոն» մնաց 20 միավորով և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022