«Ռեալը» դիտարկում է «Բորուսիայի» ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նիկո Շլոտերբեկը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հայտնում է Bild-ը։
«Արքայական ակումբը» մտադիր է լրջորեն թարմացնել պաշտպանությունն ու դիտարկում է գերմանացի ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը։
26-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է անձամբ Ժոզե Մոուրինիոն, որը մոտ օրերս կնշանակվի մադրիդյան գրանդի գլխավոր մարզիչ։
«Լոս բլանկոսը» հավանական տրանսֆերի հարցում արդեն բանակցում է Շլոտերբեկի հետ ու առաջիկա օրերին պատրաստվում է պայմանագիր առաջարկել նրան։
«Բորուսիայի» ու ֆուտբոլիստի պայմանագրով սահմանված հրաժարագինը 50-60 միլիոն եվրո է։
Շլոտերբեկը գերմանական ակումբում հանդես է գալիս 2022թ. հուլիսից, 161 խաղում խփել է 11 գոլ, կատարել 18 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml