Ռեալը դեմ է եղել ՉԼ վիճակահանության արդյունքների չեղարկմանն ու դրա կրկնությանը

Ռեալը դեմ է եղել ՉԼ վիճակահանության արդյունքների չեղարկմանն ու դրա կրկնությանը

13/12/2021 - 20:04

Դեկտեմբերի 13-ը բացառիկ օր էր ֆուտբոլի պատմության համար. ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության վիճակահանությունը, սակայն տեխնիկական բացթողման պատճառով ՈՒԵՖԱ-ն չեղարկեց դրա արդյունքներն ու անցկացրեց նոր վիճակահանություն։

Վիճակահանության արդյունքների չեղարկման պատճառ է դարձել այն, որ, որպես մրցակից, «Վիլյառեալին» դուրս էր եկել «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն, քանի որ այդ ակումբները հանդես էին եկել միևնույն խմբում, չէին կարող կազմել զույգ, ինչից հետո «դեղին սուզանավի» համար նոր մրցակից հանվեց, որը «Մանչեսթեր Սիթին» էր։

Այդուհանդերձ, հաջորդը երբ բացվեց «Ատլետիկո Մադրիդի» «գնդակը», առաջին զամբյուղի «ափսեի» մեջից բացակայել է «Մանչեսթեր Յունայթեդի» «գնդակը», իսկ «կարմիր սատանենրը», ի վերջո, զույգ կազմեցին ՊՍԺ-ի հետ։

Ինչպես տեղեկացնում է El Chiringuito TV-ն, «Ռեալը», որը ՉԼ առաջին վիճակահանության արդյունքում մրցակից էր ստացել «Բենֆիկային», դեմ է եղել վիճակահանության ամբողջական չեղարկմանն ու դրա կրկնությանը։

Բանն այն է, որ մադրիդյան ակումբն իրադարձությունների նման զարգացումը նույնքան բացահայտ կեղծիք է համարում, որքան առաջին վիճակահանության ժամանակ թույլ տրված սխալը։

Հաղորդվում է, որ «արքայական» ակումբի ղեկավարները ճնշում են գործադրել ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների վրա, որպեսզի «Բենֆիկա» – «Ռեալ Մադրիդ» զույգը պահպանվի, քանի որ վերոնշյալ սխալը տեղի ունեցել այդ զույգի պարզվելուց հետո։

Հիշեցնենք, որ կրկնակի վիճակահանության արդյունքում «Ռեալը» մրցակից է ստացել ՊՍԺ-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022