Ռանգնիկը ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչների շրջանակում  118 տարվա վաղեմության ցուցանիշ է կրկնել

Ռանգնիկը ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչների շրջանակում 118 տարվա վաղեմության ցուցանիշ է կրկնել

12/12/2021 - 13:30

Անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունյաթեդը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով հաղթեց «Նորվիչին»։

Մանկունյական ակումբի նոր գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը Պրեմիեր լիգայի շրջանակում իր մեկնարկային երկու խաղերում էլ հաղթել է «չոր» հաշվով (խմբ.` Ռանգնիկի գլխավորությամբ առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» միևնույն` 1:0 հաշվով հաղթել է «Քրիսթալ Փելասին»

Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Ռանգնիկը «ՄՅՈՒ»-ի գլխավոր մարզիչների շրջանակում 1903 թ. ի վեր դարձել է առաջին մասնագետը, ով առաջնության շրջանակում մեկնարկային երկու խաղերն էլ հաղթել է «չոր» հաշվով։

118 տարի առաջ նման ցուցանիշ էր գրանցել նաև Էրնեստ Մենգնալը։

Հավելենք, որ «կարմիր սատանաներն» այդ հաղթանակից հետո վաստակեցին 27 միավոր և զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը` առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 11 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022