Ռահիմ Սթերլինգը շատ մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

Ռահիմ Սթերլինգը շատ մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

03/07/2022 - 10:42

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Սթերլինգը, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, անգլիացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Չելսին»։

Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբը տրանսֆերի հարցում անցնող օրերին բավական հաջող բանակցություններ է վարել «քաղաքաբնակների» հետ։

Նշվում է, որ «ազնվականները» շատ մոտ են 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում «Սիթիի» հետ վերջնական համաձայնության հասնելուն։

Սկիրան Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ Սթերլինգին ընդամենը մեկ քայլ է բաժանում «Չելսիից», որը գործարքի դիմաց մանկունյական ակումբին վճարելու է 50 մլն եվրո։

Բացի դրանից, «թոշակառուները» նաև 5 տարվա պայմանագիր են համաձայնեցրել անգլիացի հարձակվողի հետ`

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների էլ` «Մանչեսթեր Սիթին» մտադիր է մինչև հուլիսի 8-ը վաճառել Սթերլիգին։ Այդ օրը «քաղաքաբնակները» ներկայացնելու են թիմի նորեկ Խուլիան Ալվարեսին և ցանկանում են լուծել Սթերլինգի շուրջ ստեղծված հարցը, ինչից հետո կենտրոնանալ արգենտինացի ֆուտբոլիստի բուժզննման և պայմանագրի կնքման արարողության վրա։

Ակնկալվում է, որ առաջիկա օրերին «Չելսին» ու «Սիթին» կշարունակեն բանակցությունները` փորձելով ավարտին հասցնել գործարքը։

Հատկանշական է, որ ինքը` Սթերլինգը, նույնպես մտադիր է տեղափոխվել «Չելսի», քանի որ ցանկանում է ապրել Լոնդոնում, որտեղ անցկացրել է իր մանկության մեծ մասը։

Հավելենք, որ Ռահիմ Սթերլինգը «Մանչեսթեր Սիթիի» շարքերը համալրել է 2015 թ. հուլիսին, որի կազմում մինչ օրս անցկացրել է 337 հանդիպում` դառնալով 131 գոլի և 94 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022