Ջուդ Բելինգհեմն արդեն ավելի շատ գոլ է խփել Լա լիգայում, քան Էդեն Ազարը

Ջուդ Բելինգհեմն արդեն ավելի շատ գոլ է խփել Լա լիգայում, քան Էդեն Ազարը

03/09/2023 - 11:24

Իսպանական Լա լիգայի 4-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Խետաֆեի» նկատմամբ։

«Արքայական» ակումբին 90+5-րդ րոպեին հաղթանակ պարգևեց թիմի նորեկ Ջուդ Բելինգհեմը։

Անգլիացի ֆուտբոլիստը «սերուցքայինների» շարքերը համալրելուց հետո Լա լիգայի շրջանակում անցկացրած 4 խաղում խփել է արդեն 5 գոլ։

Հատկանշական է, որ 20-ամյա ֆուտբոլիստը Լա լիգայում արդեն խփել է ավելի շատ գոլ, քան «Ռեալի» նախին հարձկավող Էդեն Ազարը։

Բելգիացի հարձակվողը մադրիդյան ակումբի կազմում անցկացրած 4 տարվա ընթացքում Լա լիգայում խփել է ընդամենը 4 գոլ։

Համեմատության համար` նշենք, որ Ազարը Լա լիգայի շրջանակում անցկացրել է 54 հանդիպում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023