Ջենոան Շևչենկոյի գլխավորությամբ տոնեց առաջին հաղթանակը` նվաճելով Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչի ուղեգիր🎥

Ջենոան Շևչենկոյի գլխավորությամբ տոնեց առաջին հաղթանակը` նվաճելով Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչի ուղեգիր🎥

15/12/2021 - 02:04

Իտալիայի գավաթի 1/16 եզրափակիչի շրջանակում «Ջենոան» «Լուիջի Ֆերարիս» մարզադաշտում մրցեց «Սալերնիտանայի» դեմ։

Հանդիպման ընթացքում խփվեց ընդամենը մեկ գոլ. 76-րդ րոպեին «Ջենոային» հաղթանակ պարգևեց գանացի հարձակվող Կալեբ Էկուբանը։

Այսպիսով, «Ջենոան» 1:0 հաշվով հաղթեց «Սալերնիտանային»` նվաճելով Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի «Միլանի» դեմ։

Հավելենք, որ «Ջենոան» ակումբի նոր գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոյի գլխավորությամբ տոնեց առաջին հաղթանակը։

Մեկնարկային 5 հանդիպումներում «Ջենոան» կրել էր 4 պարտություն` այդ ընթացքում 1 հանդիպում ավարտելով ոչ-ոքի։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022