ՊՍԺ-ն փորձել է գնել Վինիսիուսին` առաջարկելով նրան աստղաբաշխական աշխատավարձ

ՊՍԺ-ն փորձել է գնել Վինիսիուսին` առաջարկելով նրան աստղաբաշխական աշխատավարձ

19/06/2022 - 13:27

ՊՍԺ-ն անցնող ամիսներին փորձել է գնել «Ռեալ Մադրիդի» վինգեր Վինիսիուսին։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 2021 թ. նոյեմբերից մինչև 2022 թ. մարտ փարիզյան ակումբը պարբերաբար փորձել է համոզել բրազիլացի ֆուտբոլիստին չերկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ։

Աղբյուրի փոխանցմամբ` «Պարի Սեն-Ժերմենը» 21-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 40 մլն եվրո աշխատավարձ, հսկայական հավելավճար` ակումբի շարքերը համալրելու համար։

Բացի դրանից, «Փարիզը» պատրաստ է եղել Վինիսիուսին ներգրավել Քաթարում իրականացվող գովազդային տարբեր արշավներում։

Այդուհանդերձ, երիտասարդ ֆուտբոլիստը մերժել է ՊՍԺ-ի առաջարկներն ու հորդորները և արդեն հայտնի է, որ նա «արքայական» ակումբի հետ նոր պայմանագիր է համաձայնեցրել, որը կնքվելու է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։

Հավելենք, որ Վինիսիուսը «Ռեալում» հանդես է գալիս 2018 թ. հուլիսից, որի կազմում մինչ օրս անցկացրել է 170 հանդիպում` դառնալով 36 գոլի և 43 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022