Պերեսը զայրացած է եղել Ման. Սիթիի դեմ հանդիպումից հետո` չշփվելով Ռեալի ֆուտբոլիստների հետ
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց «Մանչեսթեր Սիթիից»` լքելով պայքարը։
Ինչպես տեղեկացնում է Defensa Central-ը, հանդիպումից հետո «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն անչափ զայրացած է եղել կրած պարտության պատճառով։
Աղբյուրի փոխանցմամբ` Պերեսն այս պարտությունը լուրջ հարված է համարում ակումբի հեղինակությանը։ Նա, նույնիսկ, չի ցանկացել շփվել «Ռեալի» ֆուտբոլիստների հետ։
Հաղորդվում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «սերուցքայինները» բավական ատկիվ են լինելու շուկայում և պատրաստվում են լրջորեն ամրապնդել կազմը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Ֆլորենտինո Պերես