Ման. Սիթին հիասքանչ խաղով ջախջախեց Ռեալին` դուրս գալով ՉԼ եզրափակիչ🎥

Ման. Սիթին հիասքանչ խաղով ջախջախեց Ռեալին` դուրս գալով ՉԼ եզրափակիչ🎥

18/05/2023 - 00:20

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։

Պատասխան խաղում «քաղաքաբնակները» գրեթե ողջ հանդիպման ընթացքում ունեին խաղային լուրջ առավելություն և «արքայական» ակումբին ջախջախեցին 4:0 հաշվով։

Պեպ Գվարդիոլայի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Բերնարդու Սիլվան, մեկ անգամ էլ աչքի ընկավ Խուլիան Ալվարեսը, իսկ Էդեր Միլիտաոն գրավեց սեփական դարպասը։

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 5:1 հաշվով` դուրս գալով Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որի շրջանակում հունիսի 10-ին կմրցի «Ինտերի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023