Պելեգրինի. «Լա լիգան խայտառակություն է. այստեղ բոլորը ժամանակ են սպանում»

Պելեգրինի. «Լա լիգան խայտառակություն է. այստեղ բոլորը ժամանակ են սպանում»

22/08/2021 - 17:41

Իսպանական Լա լիգայի 2-րդ տուրի շրջանակում «Բետսիը» սեփական հարկի տակ մրցեց «Կադիսի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։

Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Բետիսի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կիսվել է իր տպավորություններով.

«Մրցավարները, մարզիչները և ֆուտբոլիստները պետք է աշխատեն այն ուղղությամբ, որ Լա լիգան այսքան խայտառակ չլինի։ Մրցավարների հետ հանդիպման ժամանակ մեզ ասացին, որ մենք Եվրոպայում ամենադանդաղ առաջնությունն ունենք։

Մարդիկ շոու են ցանկանում տեսնել, իսկ մենք այն չենք կազմակերպում։ Այստեղ բոլորից շատ են ժամանակ սպանում ու սիմուլացիայի դիմում։ Պարզապես ամոթ է։

Շոուն այն է, ինչին պետք է ուշադրություն դարձնենք։ Մարդիկ հանդիպման տոմսերի համար գումար են վճարում, որպեսզի ինչ-որ յուրահատուկ բան տեսնեն»,- նշել է Պելեգրինին, ում խոսքերը մեջբերում է Goal.com-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor