Պեդրին փայլում է. Բարսան խոշոր հաշվով հաղթեց Ռայո Վալեկանոյին 🎥

Պեդրին փայլում է. Բարսան խոշոր հաշվով հաղթեց Ռայո Վալեկանոյին 🎥

19/05/2024 - 23:24

Իսպանական Լա լիգայի նախավերջին` 37-րդ տուրում «Բարսելոնան» «Մոնժուիկ» մարզադաշտում մրցեց «Ռայո Վալեկանոյի» դեմ։

Հանդիպման մեծ մասում «բալուգրանան» ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն և հաղթեց խոշոր` 3:0 հաշվով։

Խավիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Պեդրին, մեկ գոլ էլ խփեց Ռոբերտ Լևանդովսկին։

Կատալոնական ակումբը վաստակեց 82 միավոր և առաջնությունն ավարտելու է երկրորդ տեղում։ «Ռայոն», 38 միավորով, 16-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023