Պաշտոնական. 42-ամյա Տիագո Սիլվան նոր պայմանագիր է կնքել 📸
«Ֆլումինենսեն» ու Տիագո Սիլվան նոր պայմանագիր են ստորագրել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերի համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։
42-ամյա վետերան պաշտպանը «Ֆլումինենսե» է վերադարձել 2026թ. հուլիսին։ Լեգենդար ֆուտբոլիստը բրազիալական ակումբում հանդես է եկել նաև 2006-09 և 2024-26 թվականներին, 224 խաղում խփել է 20 գոլ, կատարել 6 ասիստ։
Սիլվան առավել հայտնի է ՊՍԺ-ում, «Միլանում», «Չելսիում» և Բրազիլիայի ազգային հավաքականում ունեցած մրցելույթների ժամանակահատվածից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
# Տիագո Սիլվա, Ֆլումինենսե