Պաշտոնական. Ռոդրին` «Բարսելոնայի» ֆուտբոլիստ 📸
Պաշտոնական. Ռոդրին` «Բարսելոնայի» ֆուտբոլիստ 📸
19/08/2026 - 00:49

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին տեղափոխվել է «Բարսելոնա», հայտնում է կատալոնական գրանդի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։

Transfermarkt-ի տվյալներով` «Բլաուգրանան» 30-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը գնել է 60 միլիոն եվրոյով։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատում է, որ «Մանչեսթեր Սիթին» հետագայում կարող է ևս 15 միլիոն եվրո էլ բոնուս ստանալ։

«Ոսկե գնդակի» 2024թ. դափնեկիրը մանկունիական գրանդում հանդես էր գալիս 2019թ. օգոստոսից, 298 խաղում գրանցել է 28 գոլ ու 32 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026