Պաշտոնական. «Ռեալի» ևս մեկ ֆուտբոլիստ տեղափոխվեց «Ֆուլհեմ» 📸
«Ֆուլհեմը» գնել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սեսար Պալասիոսի տրանսֆերը, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` լոնդոնյան ակումբն իսպանացի ֆուտբոլիստի տեղափոխության համար «Արքայական ակումբին» վճարել է 10 միլիոն եվրո։
21-ամյա կիսապաշտպանը «Լոս Բլանկոսի» համակարգում էր 2020թ. հուլիսից։ Նա «Ռեալի» հիմնական թիմում մասնակցել է 7 հանդիպման։
«Ֆուլհեմը» «Սերուցքայիններից» 40 միլիոն եվրոյով ձեռք են բերել նաև հարձակվող Գոնսալո Գարսիային։
Հիշեցնենք, որ «Ֆուլհեմը» վերջերս գլխավորել է Ալվարո Առբելոան։ 43-ամյա մասնագետը նախորդ մրցաշրջանի երկրորդ հատավածում մարզել է «Ռեալը»։ Նախկին պաշտպանը կարիերայի ընթացքում էլ 2009-2016թթ. խաղացել է «Արքայական ակումբում»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm