Պաշտոնական. ՉԼ 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկրկնվի

Պաշտոնական. ՉԼ 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկրկնվի

13/12/2021 - 16:54

Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը, Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության վիճակահանությունը կկրկնվի։

Բանն այն է, որ քիչ առաջ տեղի ունեցած վիճակահանության ժամանակ տեխնիկական խնդիր է տեղի ունեցել։

Երբ պետք է պարզվեր «Վիլյառեալի» մրցակիցը, Անդրեյ Արշավինը բացեց «Մանչեսթեր Յունայթեդի» «գնդակը», սակայն, քանի որ այդ թիմերը հանդես էին եկել միևնույն խմբում, չէին կարող միասին զույգ կազմել, ինչից հետո «դեղին սուզանավի» մրցակիցը դարձավ «Մանչեսթեր Սիթին»։

Խնդիրն այն է, որ երբ «Ատլետիկո Մադրիդի» անունը դուրս եկավ «գնդակներից» մեկի մեջից, այդ ժամանակ «Յունայթեդի» «գնդակը» չի եղել երկրորդ զամբյուղի «ափսեի» մեջ։

Ի վերջո, «կարմիր սատանաներին», որպես մրցակից, բաժին հասավ ՊՍԺ-ն։

Հավելենք, որ վիճակահանությունն այս անգամ կկայանա Երևանի ժամանակով 18:00-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022