Պաշտոնական. Նյուքալը երկրորդ խոշոր տրանսֆերն իրականացրեց

Պաշտոնական. Նյուքալը երկրորդ խոշոր տրանսֆերն իրականացրեց

13/01/2022 - 15:25

Ինչպես տեղեկացնում է «Նյուքասլի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Բարնլիի» հարձակվող Քրիս Վուդի տրանսֆերային իրավունքները։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, իսկ կաչաղակները նորզելանդացի հարձակվողի տրանսֆերի դիմաց «Բարնլիին» վճարել են 30 մլն եվրո։

Հավելենք, որ 30-ամյա հարձակվողը «Բարնլիի» կազմում հանդես էր գալիս 2017 թ. օգոստոսից, որի մարզաշապիկով անցկացրել է 165 հանդիպում` դառնալով 53 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ «Նյուքասլը» գնեց նաև «Ատլետիկո Մադրիդի» աջ պաշտպան Կիրան Տրիպիեին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022