Պաշտոնական. Նաիր Թիկնիզյանը` «Օլիմպիակոսի» ֆուտբոլիստ 📸
«Օլիմպիակոսը» գնել է «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը, հայտնում է հունական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` Պիրեյը ներկայացնող ակումբը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 6 միլիոն եվրո։
27-ամյա ֆուտբոլիստը Բելգրադը ներկայացնող ակումբում հանդես էր գալիս 2025թ. հուլիսից, 54 խաղում խփել է 1 գոլ, կատարել 7 ասիստ, դարձել Սերբիայի չեմպիոն ու գավաթակիր, ճանաչվել երկրի առաջնության լավագույն ձախ պաշտպան։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml