Պաշտոնական. Կլոպն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Լիվերպուլից

Պաշտոնական. Կլոպն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Լիվերպուլից

26/01/2024 - 15:26

Ինչպես տեղեկացնում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը, Յուրգեն Կլոպը 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։

Գերմանացի մասնագետի հետ ակումբից կհեռանան նաև նրա օգնականները` Պեպեյն Լեյնդերսը, Պետեր Կրավիցն ու Վիտոր Մատոսը։

Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել 2015 թ. հոկտեմբերին։

«Լիվերպուլը» Կլոպի օրոք մինչ այս պահն անցկացրել է 464 հանդիպում, տոնել 288 հաղթանակ, 96 անգամ գրանցել ոչ-ոքի և կրել 80 պարտություն։

«Կարմիրները» 56-ամյա մասնագետի գլխավորությամբ նվաճել են հնարավոր բոլոր տիտղոսները` մեկական անգամ դառնալով Պրեմիեր լիգայի, Չեմպիոնների լիգայի, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի, աշխարհի ակումբային առաջնության, Անգլիայի գավաթի, Լիգայի գավաթի և Սուպերգավաթի հավաղթող։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023