Պաշտոնական. Կայրաթը նոր գլխավոր մարզիչ ունի

Պաշտոնական. Կայրաթը նոր գլխավոր մարզիչ ունի

24/08/2021 - 19:24

Ինչպես տեղեկացնում է ղազախական «Կայրաթի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Կուրբան Բերդիևը։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը։ Պայմանագրում կա նաև կետ, որը թույլ կտա այն երկարաձգել ևս 2 տարով։

Նշենք, որ Բերդիևը 2021 թ. մայիսից «Կայրաթում» աշխատում էր որպես ակումբի վերահսկիչ մարմնի խորհրդական։

68-ամյա մասնագետն առավել հայտնի է «Ռուբինում» աշխատելու շնորհիվ։ Կազանյան ակումբը նա մարզել է 2001-2013 թթ. և 2017-19 թթ.։

«Ռուբինը» թուրքմենացի մասնագետի գլխավորությամբ երկուական անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն և սուպերգավաթակիր, մեկ անգամ էլ` Ռուսաստանի գավաթակիր։

Հիշեցնենք, որ «Կայրաթի» կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor