Պաշտոնական. «Բարսան» խոշոր գումարով վաճառեց Ֆերան Տոռեսի տրանսֆերը 📸
Պաշտոնական. «Բարսան» խոշոր գումարով վաճառեց Ֆերան Տոռեսի տրանսֆերը 📸
15/08/2026 - 14:39

«Պարի Սեն-Ժերմենը» գնել է «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տոռեսի տրանսֆերը, հայտնում է փարիզյան գրանդի մամուլի ծառայությունը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կսպառվի 2031թ. հուլիսի 1-ին։

Transfermarkt-ի տվյալներով` ՊՍԺ-ն 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «Բլաուգրանային» վճարել է 50 միլիոն եվրո։

Իսպանացի ֆուտբոլիստը «Բարսելոնայում» հանդես էր գալիս 2022թ. հունվարից, 207 խաղում խփել է 65 գոլ, կատարել 23 գոլային փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026