Պաշտոնական. «Ատլետիկոն» ձեռք բերեց ՊՍԺ-ի ֆուտբոլիստին 📸
ՊՍԺ-ի կիսապաշտպան Լի Կան Ինը տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո», հայտնում է «Ռոխիբլանկոսի» մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` իսպանական գրանդը հարավկորեացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 40 միլիոն եվրո։
25-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում կխաղա «7» համարով։
Լի Կան Ինը «Պարի Սեն-Ժերմենում» հանդես էր գալիս 2023թ. հուլիսից, 124 խաղում գրանցել է 16-ական գոլ ու ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm