Պաշտոնական. Ազգերի լիգան կունենա նոր ձևաչափ
Ազգերի լիգան 2028/29 մրցաշրջանից կունենա նոր ձևաչափ, տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
2028/29 մրցաշրջանից սկսած՝ Ազգերի լիգայում կլինի երեք դիվիզիոն՝ յուրաքանչյուրում 18-ական հավաքական։
Յուրաքանչյուր լիգայում կձևավորվի երեք զամբյուղ՝ վեցական հավաքականով։ Հավաքականները կանցկացնեն վեց հանդիպում տարբեր մրցակիցների դեմ։
Հավաքականները հանդիպումները կանցկացնեն տարբեր զամբյուղների թիմերի դեմ։ Արտագնա հանդիպումներից մեկը հավաքականները կմրցեն նույն զամբյուղի թիմերից մեկի դեմ։
C լիգայում կլինի 19 մասնակից, իսկ խմբերից մեկը բաղկացած բաղկացած կլինի 7 մասնակցից։
Քառորդ եզրափակիչների, «չորսի եզրափակիչի» և տարբեր դիվիզիոնների միջև անցումային փլեյ-օֆֆ-ի ձևաչափերը կմնա անփոփոխ։
Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը նույնպես կունենա բազմամակարդակ կառուցվածք՝ Լիգա 1, որը բաղկացած կլինի Ազգերի լիգայի A և B դիվիզիոնների 36 թիմերից, և Լիգա 2, որտեղ կընդգրկվեն մնացած հավաքականները։
Լիգա 1-ը կունենա երեք զամբյուղ՝ յուրաքանչյուրում 12-ական հավաքական։ Յուրաքանչյուր թիմ կանցկացնի վեց հանդիպում տարբեր մրցակիցների դեմ (երկուական թիմ յուրաքանչյուր զամբյուղից)՝ ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի նոր ձևաչափի նմանությամբ։
Լիգա 2-ում կլինի երեք զամբյուղ՝ մեկը 7 հավաքականով, իսկ մյուս երկուսը՝ 6-ական։
Լիգա 1-ի յուրաքանչյուր խմբում առաջին տեղը զբաղեցրած թիմերը կորակավորվեն Եվրոպայի առաջնությանը։ Մնացած ուղեգրերը կբաշխվեն փլեյ-օֆֆ համակարգով, ինչը հավասար հնարավորություններ կապահովի Լիգա 2-ի թիմերի համար։
Ընդ որում, մրցաշարը հյուրընկալող երկրների հավաքականները, որոնք մեխանիկորեն որակավորվում են Եվրոյին, նույնպես կմասնակցեն ընտրական փուլին՝ Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում իրենց դիրքը որոշելու համար։
Մրցաշարերի նոր ձևաչափը կհաստատվի այս տարի սեպտեմբերին կայանալիք ՈւԵՖԱ-ի գործկոմի հաջորդ նիստում։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն Եվրո-2028-ից հետո։
Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանը կմեկնարկի այս տարվա սեպտեմբերի 24-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml