ՉԼ. «Ցրվենա Զվեզդան» սենսացիոն պարտություն կրեց` չկարողանալով դուրս գալ որակավորման փլեյ-օֆֆ 🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Ցրվենա Զվեզդան» սեփական դաշտում 0:2 հաշվով սեսնացիոն պարտություն կրեց Բեր Շևայի «Հապոելից»։
Իսրայելի չեմպիոնից գոլերը երկրորդ խաղակեսում խփեցին սերբ Իգոր Զլատանովիչը և ճամայկացի Ջեյվ Իսթը։
Սերբիայի չեմպիոնը դիմակայության առաջին խաղում էլ պարտվել էր 0:1 հաշվով։
«Ցրվենա Զվեզդայի» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը` փոխարինվելով 80-րդ րոպեին։
Այսպիսով, «Հապոելը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ում, որտեղ կմրցի Ադրբեջանի չեմպիոն «Սաբահի» դեմ։
«Ցրվենա Զվեզդան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ում և կհանդիպի չեխական «Վիկտորիա Պլզենին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm