ՉԼ. ՊՍԺ-ն քարը քարի վրա չթողեց «Վիլյառեալին»` սուպեր խաղով տանելով ջախջախիչ հաղթանակ 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 4-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 6:0 հաշվով ջախջախեց «Վիլյառեալին»։
Փարիզյան գրանդը պարզապես անհավատանական մեկնարկեց հանդիպումը` 9-17-րդ րոպեների ընթացքում խփելով 4 գոլ։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը ևս երկու գնդակ էլ մրցակցի դարպասն ուղարկեց երկրորդ խաղակեսում։
Ֆրանսիական ակումբից դուբլ գրանցեց Ֆաբիան Ռուիսը, մեկական անգամ աչքի ընկան Ժոաու Նևեշը, Դեզիրե Դուեն, Սենի Մայուլուն և 17-ամյա պաշտպան Դավիդ Բոլին։
«Պարի Սեն-Ժերմենը» հաղթել է Լիգայի փուլի բոլոր խաղերում և 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Վիլյառեալը» 3 միավորով 29-րդն է։
Գոլերը` այստեղ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Դավիդ Բոլի, Դեզիրե Դուե, Ժոաու Նևեշ, Լուիս-Էնրիկե, ՊՍԺ, Սենի Մայուլու, Վիլյառեալ, Ֆաբիան Ռուիս