ՉԼ. Հայտնի դարձավ Փյունիկ – Դյուդելանժ դիմակայության հաղթողի հաջորդ  մրցակիցը

ՉԼ. Հայտնի դարձավ Փյունիկ – Դյուդելանժ դիմակայության հաղթողի հաջորդ մրցակիցը

18/07/2022 - 14:11

Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայանում է Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը։

Մրցաշարի որակավորման երկրորդ փուլին մասնալցելու է նաև VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի չեմպիոն «Փյունիկը» և կմրցի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» դեմ։

Վիճակահանության արդյունքում հայտնի դարձավ, որ «Փյունիկ» – «Դյուդելանժ» դիմակայության հաղթողը որակավորման երրորդ փուլում մրցելու է «Ցրվենա Զվեզդայի» (Սերբիա) հետ։

Նշենք, որ «Փյունիկ» – «Դյուդելանժ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին` Երևանում, իսկ պատասխան խաղը` հուլիսի 26-ին` Լյուքսեմբուրգում։

Ինչ վերաբերում է որակավորման երրորդ փուլին, ապա դրա առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 2-3-ին, իսկ պատասխան խաղերը` օգոստոսի 9-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022