Չեմպիոնության հարցը գրեթե վճռված է. Բարսելոնա – Աթլետիկո՝ 2:0 ?

Չեմպիոնության հարցը գրեթե վճռված է. Բարսելոնա – Աթլետիկո՝ 2:0 ?

07/04/2019 - 00:38

Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Աթլետիկոյին». հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2:0:

Հանդիպման 28-րդ րոպեին հյուրերի հարձակվող Դիեգո Կոստան հայհոյել է մրցավարին, ինչի համար միանգամից կարմիր քարտ է ստացել:

«Բարսելոնան» տարածքային առավելություն ուներ, բայց վտանգավոր պահերը քիչ էին:

Հանդիպման 85-րդ րոպեին Սուարեսը հաշվենկատ հարվածով բացել է հաշիվը: Մոտ 2 րոպե անց Մեսսին կրկնապատկել է հաշիվը:

Այս հաղթանակից հետո Վալվերդեի գլխավորած թիմը 73 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը՝ Սիմեոնեի թիմից առաջ լինելով 11 միավոր:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022