Ուոքեր. «Չլսված բան է, որ «Ռեալի» ֆուտբոլիստը չհրավիրվի հավաքական»
«Բարնլիի» պաշտպան Քայլ Ուոքերը խոսել է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի` Անգլիայի ազգային հավաքականի` ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակից դուրս մնալու մասին, տեղեկացնում է talkSPORT-ը։
«Չլսված բան է, որ «Ռեալի» ֆուտբոլիստը չհրավիրվի հավաքական, բայց չգիտես` ինչու Թոմաս Տուխելը որոշել է գնալ այդ ճանապարհով։ Նա է ղեկավարում է հավաքականի խաղը, ու պետք է վստահենք նրանք։ Կարծում եմ` որքան շատ աջակցենք խաղացողներին, ավելի լավ արդյունքի կհասնենք։
Միշտ հարցեր ու կասկածներ են լինելու, թե ինչ որոշումներ է կայացնում մարզիչը։ Զգում եմ, որ եթե մենք նրան լավագույնս աջակցենք, դա միայն կօգնի տղաներին։
Ամեն դեպքում, ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչու Տրենտը չի հրավիրվել հավաքական։ Միակ պատճառը կարող է լինել այն, որ բոլորը խոսում են, թե Տրենտի մոտ ամեն ինչ չէ, որ լավ է ստացվում, բայց պետք է խոսել այն մասին, թե նա ինչն է անհավանական լավ կատարում։
Տրենտը երկար փոխանցումների, ասիստների և գնդակի վերահսկման առումով, հավանաբար, աշխարհի լավագույն պաշտպանն է։
Բացի դա, պետք չէ մոռանալ, որ Տրենտը «Լիվերպուլի» և «Ռեալի» կազմում բազմաթիվ կարևոր հանդիպումների է մասնակցել»,- ասել է Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Անգլիայի հավաքական, Աշխարհի առաջնություն, Բյորնլի, Թոմաս ՏՈւխել, Կայել Վոլքեր, Մունդիալ-2026, Ռեալ Մադրիդ, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ