«Որտե՞ղ է Լեո Մեսսին». Կադիսի երկրպագուները ծաղրել են Բարսելոնային🎥

«Որտե՞ղ է Լեո Մեսսին». Կադիսի երկրպագուները ծաղրել են Բարսելոնային🎥

24/09/2021 - 11:38

Իսպանական Լա լիգայի 6-րդ տուրի շրջանակում «Կադիսը» սեփական հարկի տակ մրցեց «Բարսելոնայի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։

Խաղից հետո անդալուսական ակումբի երկրպագուները ծաղրել են «Բարսելոնային»։ Խաղից հետո նրանք հավաքվել են «Ռամոն դե Կարանսա» մարզադաշտի հարևանությամբ և սկսել տարբեր երգեր, որոնցից մեկի ժամանակ վանկարկել են` «Որտե՞ղ է Լեո Մեսսին»։

Հիշեցնենք, որ վերջին ամառային տրանսֆերային պատուհանկ ժամանակ արգենտինացի ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ «Բարսելոնայից»` տեղափոխվելով ՊՍԺ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor