Ներկայացում Էնֆիլդում. Լիվերը դրամատիկ պայքարում հաղթեց Միլանին🎥

Ներկայացում Էնֆիլդում. Լիվերը դրամատիկ պայքարում հաղթեց Միլանին🎥

16/09/2021 - 00:51

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Միլանը» B խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Լիվերպուլի» դեմ։

Հանդիպումն անչափ ակտիվ մեկնարկեցին «Լիվերպուլի» ֆուտբոլիստները և արդեն 9-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը. Տրեն Ալեքսանդր-Առնոլդի հարվածից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ Ֆիկայո Թոմորին։

14-րդ րոպեին «ռոսոներիենրի» անհաջողությունները շարունակվեցին, քանի որ Իսմայիլ Բենասերը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, ինչից հետո գլխավոր մրցավար Շիմոն Մարչինյակը 11-մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին։

Գնդակին մոտեցավ Մոհամեդ Սալահը, սակայն նրա հարվածից հետո «Միլանին» փրկեց դարպասապահ Մայք Մանյանը։

Այդ դրվագից հետո էլ Յուրգեն Կլոպի սաներն ունեին տարածքային ու խաղային հսկայական առավելություն, սակայն չէր հաջողվում մեծացնել հաշվի տարբերությունը։

«Միլանը», որը ողջ խաղակեսի ընթացքում միայն մտածում էր պաշտպանվելու մասին, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, նախքան ընդմիջման գնալը ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ։

Նախ 42-րդ րոպեին աչքի ընկավ Անտե Ռոբիչը, ապա` 44-րդ րոպեին Բրահիմ Դիասը։

Կողմերն ընդմիջման գնացին «Միլանի» առավելությամբ, սակայն, ամեն դեպքում, երկրորդ կեսի հենց մեկնարկում` 49-րդ րոպեին, Մոհամեդ Սակահն ուղղեց իր սխալը և լուսատախտակին վառեց 2:2 հաշիվը։

Խփած գնդակը կարծես մերսիսայդյան ակումբին նոր թևեր տվեց, որի ֆուտբոլիստները կրկին մեծ ուժերով գրոհում էին։

Այդ առավելությունը չէր կարող չտալ իր արդյունքը, և 69-րդ րոպեին Ջորդան Հենդերսոնն առաջ մղեց «Լիվերպուլին»։

«Լիվերի» երրորդ գոլից հետո խաղը քիչ-քիչ հանգստացավ, ինչն էլ նպաստեց, որ մերսիսայդյան ակումբը հանդիպումը մոտեցնի հաղթական ավարտին։

Այսպիսով, «Լիվերպուլը» 3:2 հաշվով դրամատիկ դրամատիկ հաղթանակ տոնեց «ռոսոներիների» նկատմամբ։

B խմբում կայացավ ևս մեկ հանդիպում.

«Ատլետիկո Մադրիդ» 0:0 «Պորտու»

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor