Նաիր Թիկնիզյանը` Սերբիայի Սուպերլիգայի լավագույն ձախ պաշտպան 🎥
«Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի Սուպերլիգայի 2025/26 մրցաշրջանի լավագույն ձախ պաշտպան, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը Սուպերլիգայի ավարտվող մրցաշրջանի 20 խաղում 5 ասիստ է կատարել։
Հայ ֆուտբոլիստն ընդգրկվել է նաև Սուպերլիգայի խորհրդանշական հավաքականում։
27-ամյա Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» կազմում դարձել է Սերբիայի չեմպիոն ու երկրի գավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Հայաստանի-հավաքական, Նաիր Տիկնիզյան, Սերբիայի Սուպերլիգա, Ցրվենա Զվեզդա