Յուրգեն Կլոպը 10-րդ անգամ հաղթել է Պեպ Գվարդիոլային

Յուրգեն Կլոպը 10-րդ անգամ հաղթել է Պեպ Գվարդիոլային

17/04/2022 - 13:44

Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչի շրջանակում «Լիվերպուլը» 3:2 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։

Մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր մարզչական կարիերայի ընթացքում 10-րդ անգամ հաղթեց Պեպ Գվարդիոլայի թիմերին։

Կլոպը Գվարդիոլայի ամենաանհարմար մրցակիցն է, ում դեմ իսպանացի մասնագետն ամենաշատն է կրել պարտություն։

Դրան զուգահեռ, Գվարդիոլան էլ 9 անգամ հաղթել է Կլոպին, ինչն էլ գերմանացի մասնագետի վատագույն ցուցանիշն է։

Հավելենք, որ Կլոպի ու Գվարդիոլայի թիմերը միմյանց դեմ հանդիպել են արդեն 24 անգամ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022