Յուվենտուսն առաջատարների թիկունքում է🎥

Յուվենտուսն առաջատարների թիկունքում է🎥

11/01/2021 - 01:59

Իտալական Ա սերիայի 17-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունեց «Սասուոլոյին» և հաղթեց 3։1 հաշվով։

Առաջին խաղակեսն անցավ «բյանկոներիների» առավելությամբ, սակայն կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում, իսկ 45+2 րոպեից սկսած հյուրերը հանդես էին գալիս 10 ֆուտբոլիստներով, քանի որ կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց «Սասուոլոյի» կիսապաշտպան Պեդրո Օբյանգը։

Երկրորդ խաղակեսի մեկնարկին՝ 51-րդ րոպեին, տանտերերի բրազիլացի պաշտպան Դանիլոն հեռու տարածությունից շեշտակի կրակոցով գրավեց Անդրեա Կոնսիլիի պաշտպանած դարպասը 1:0:

Ի զարմանս բոլորի՝ տասը հոգով մնացաց «Սասուոլոն» 8 րոպե անց Գրեգուար Դեֆրել գոլի շնորհիվ վերականգնեց հաշվի հավասարությունը 1:1:

Խաղավերջում՝ 82-րդ րոպեին, «ծեր սինյորային», այնուամենայնիվ, հաջողվեց հաղթանակի նժարն իր կողմը թեքել․ գոլն իր ակտիվում գրանցեց կիսապաշտպան Աարոն Ռեմզին՝ 2։1։

Մրցավարի ավելացրած երկրորդ րոպեին էլ իր խոսքն ասաց նաև Կրիշտիանու Ռոնալդուն՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 3։1։

Այս հաղթանակից հետո Անդրեա Պիռլոյի սաները Ա սերիայի մրցաշարային աղյուսակում վաստակեցին 33 միավոր և վերադարձան լավագույն քառյակ։ «Սասուոլոն», վաստակած 29 միավորով, մնաց 7-րդ հորիզոնականում։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022