Յունայթեդը Ռոնալդուի գոլի շնորհիվ հաղթեց Նորվիչին` մոտենալով լավագույն քառյակին🎥

Յունայթեդը Ռոնալդուի գոլի շնորհիվ հաղթեց Նորվիչին` մոտենալով լավագույն քառյակին🎥

11/12/2021 - 23:29

Անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցեց «Նորվիչի» դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. «կարմիր սատանաները» հաղթեցին 1:0 հաշվով։

Մանկունյական ակումբին հաղթանակ պարգևեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով 75-րդ րոպեին դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը։

Այս հաղթանակից հետո Ռալֆ Ռանգնիկի թիմը վաստակեց 27 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։

Նույնքան միավոր ունի նաև 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Վեսթ Հեմը», որն ընթացիկ տուրում դեռևս չի անցկացրել իր հանդիպումը և դեկտեմբերի 12-ին հյուրընկալվելիս կմրցի «Բյորնլիի» դեմ։

«Նորվիչն» իր ակտիվում ունի ընդամենը 10 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022