Մորատան, հնարավոր է, կարիերան շարունակի Բարսելոնայի կազմում

Մորատան, հնարավոր է, կարիերան շարունակի Բարսելոնայի կազմում

30/12/2021 - 13:10

«Բարսելոնան» հետաքրքրված է «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ալվարո Մորատայի ծառայություններով, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Յուվենտուսի» կազմում։

Ինչպես հաստատում է Marca-ն, 29-ամյա հարձակվող գործարքն իրագործելը դժվար կլինի, սակայն «բլաուգրանասի» գլխավոր մարզիչ Խավին կատալոնական ակումբի ղեկավարությանը խնդրելը է անհապաղ գնել Մորատային։

Հաղորդվում է, որ Խավին այդ թեմայով արդեն զրուցել է Մորատայի հետ` փորձելով հասկանալ և իմանալ նրա ծրագրերի մասին։

Հատկանշական է, որ «Բարսելոնան» այս տրանսֆերի հարցում ստիպված է բանակցել միանգամից երկու ակումբի` «Ատլետիկոյի» և «Յուվենտուսի» հետ, իսկ 2022 թ. ձմռանը նոր ֆուտբոլիստներ գնելու համար պետք է վաճառի որևէ ֆուտբոլիստի և կրճատի աշխատավարձի բյուջեն։

Նշենք, որ «Յուվենտուսը», որը մինչև 2022 թ. հունիսի 30-ը վարձակալել է Ալվարո Մորատային, ունի իսպանացի հարձակվողին գնման իրավունք, սակայն դեռևս պարզ չէ, թե «բյանկոներիներն» ինչ ծրագրեր ունեն նրա հետ կապված, քանի որ հայտնի է, որ թուրինյան ակումբը նույնպես ֆինանսական լուրջ խնդիրներ ունի։

Հավելենք, որ Ալվարո Մորատան «Ռեալ Մադրիդի» սան է, որի գլխավոր թիմի կազմում անցկացրել է 95 հանդիպում` դառնալով 31 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

29-ամյա հարձակվողը 2020 թ. սեպտեմբերին վարձավճարով տեղափոխվեց «Յուվենտուս» և տրանսֆերից ի վեր թուրինյան ակումբի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 67 անգամ` դառնալով 27 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022