Ռեալը լուրջ բացակայություններ կունենա Ուեսկայի դեմ խաղում

Ռեալը լուրջ բացակայություններ կունենա Ուեսկայի դեմ խաղում

30/03/2019 - 19:39

Զինեդին Զիդանը ներկայացրել է այն ֆուտբոլիստների հայտացուցակը, ովքեր կարող են մասնակցել «Ուեսկայի» դեմ կայանալիք առաջիկա հանդիպմանը:

Դարպասապահներ.Կեյլոր Նավաս, Լյուկա Զիդան, Դիեգո Ալտուբե

Պաշտպաններ. Սերխիո Ռամոս, Խեսուս Վալյեխո, Նաչո Ֆերնանդես, Մարսելո, Ալվարո Օդրիոսոլա, Սերխիո Ռեգիլոն

Կիսապաշտպաններ. Կազեմիրո, Մարկոս Լյորենտե, Ֆեդերիկո Վալվերդե, Դանի Սեբալյոս, Բրահիմ Դիաս, Իսկո

Հարձակվողներ. Կարիմ Բենզեմա, Մարիանո Դիաս, Գարեթ Բեյլ, Լուկաս Վասկես

Հայտացուցակում չեն հայտնվել Ռաֆայել Վարանը, Լուկա Մոդրիչը, Թոնի Կրոսը և Մարկո Ասենսիոն: Հավանաբար մարզիչը որոշել է հանգիստ տալ որոշ ֆուտբոլիստների, ովքեր մասնակցել էին ազգային հավաքականների խաղերին:

«Ռեալ» – «Ուեսկա» հանդիպումը կայանալու է վաղը՝ մարտի 31-ին. մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023