Մխիթարյան. «Վստահ եմ, որ կարող ենք պայքարել այս հավաքականների դեմ»

Մխիթարյան. «Վստահ եմ, որ կարող ենք պայքարել այս հավաքականների դեմ»

17/12/2021 - 13:35

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 16-ին` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Նիոնում, կայացել է Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության վիճակահանությունը։

Հայաստանի հավաքականը վիճակահանության արդյունքում ընդգրկվեց B դիվիզիոնի 1-ին խմբում և կմրցի Շոտլանդիայի, Իռլանդիայի և Ուկրաինայի ընտրանիների դեմ։

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ խոսել է Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքների մասին.

«Կարծում եմ՝ ամենահեշտ խումբը չէ, բայց մեզ կարող էին և ավելի բարդ մրցակիցներ բաժին հասնել: Իռլանդիային շատ լավ ենք ճանաչում և, կարելի է ասել, «շատ լավ» հիշողություններ ունենք: Շոտլանդիայի դեմ առաջին անգամ ենք խաղալու և նույնպես հեշտ չի լինելու: Ինչ վերաբերում է Ուկրաինայի հավաքականին, 90-ականներին և 2000-ականներին մեր հավաքականը բազմիցս խաղացել է նրանց դեմ՝ անցկացնելով 8 հանդիպում, և չնայած վերջին շրջանում այս թիմի հետ չենք ընդգրկվել միևնույն խմբում, շատ լավ ենք ճանաչում ուկրաինացիներին: Կարծում եմ ու նաև վստահ եմ, որ ունակ ենք  պայքարելու այս հավաքականների դեմ և անակնալ մատուցելու նրանց: Եթե կարողանանք պահպանել մեր տեղը B լիգայում, արդեն իսկ վատ արդյունք չի լինի»,- նշել է Մխիթարյանը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022