Մխիթարյան․ «Մեծ վշտով տեղեկացա լեգենդար հայ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան մասին»

Մխիթարյան․ «Մեծ վշտով տեղեկացա լեգենդար հայ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան մասին»

23/12/2020 - 15:26

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր պաշտոնական օգտահաշվում գրառում է կատարել, որը նվիրված է լեգենդար նախկին ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանին․

«Մեծ վշտով տեղեկացա լեգենդար հայ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան մասին: Արկադի Անդրեասյանը անգնահատելի մեծ ներդրում է ունեցել հայկական ֆուտբոլի զարգացման և միջազգային ճանաչման գործում, նրա օրինակով դաստիարակվել են ֆուտբոլային սերունդներ, ում թվին էր դասվում նաև հայրս:

Ցավակցում եմ Արկադի Անդրեասյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և ողջ ֆուտբոլային հանրությանը և ցավով կիսում եմ իրենց վիշտը»,- գրել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ Դեկտեմբերի 23-ին, 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Արարատ-73-ի» լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023