Մխիթարյանը հրաժեշտ է տվել Ռոմային ու ակումբի երկրպագուներին🎥

Մխիթարյանը հրաժեշտ է տվել Ռոմային ու ակումբի երկրպագուներին🎥

02/07/2022 - 10:39

«Ռոմայի» արդեն նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել սոցցանցերի իր էջերում` հրաժեշտ տալով ակումբին ու երկրպագուներին.

«Սիրելի «ջալոռոսիներ», «Ռոման» իսկապես յուրահատուկ ակումբ է։

Այն պահից ի վեր, երբ ես մասնակցեցի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչին, ձեր աջակցությունն ակնառու է եղել, ինչի համար ես միշտ երախտապարտ կլինեմ։

Երբ ես առաջին անգամ հագա այս մարզաշապիկը, իմ հիմնական նպատակն էր փառքի հասցնել ակումբին և նրա ֆանտաստիկ երկրպագուներին և հպարտ եմ, որ մենք դրան հասանք Տիրանայում։ Դա լավագույն ավարտն էր, որը ես կարող էի պատկերացնել այստեղ անցկացրած երեք տարիների համար։

Այժմ հրաժեշտ տալու ժամանակն է, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի բոլոր անդամներին` այն առանձնահատուկ ընկերության համար, որը մենք կառուցել ենք միասին։

Մեծ շնորհակալություն նաև մեր մարզչական շտաբին ու հատկապես պարոն Մոորինիոյին` իմ հանդեպ վստահության ու հոգատարության համար։

Ես «Ռոմայի» համար արել եմ ամեն ինչ թե՛ խաղադաշտում և թե՛ դրա սահմաններից դուրս։ Ինձ համար մեծ պատիվ էր այստեղ խաղալը, և ես երբեք չեմ մոռանա այն հիասքանչ պահերը, որոնք մենք միասին ենք վերապրել։

Այս ակումբն ու «Հավերժական» քաղաքը միշտ կմնան իմ սրտում»,- գրել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում հանդես էր գալիս 2019 թ. սեպտեմբերից, որի մարզաշապիկով անցկացրել է 117 հանդիպում` դառնալով 29 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ։

33-ամյա կիսապաշտպանը սույն թվականի հուլիսի 1-ից գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, սակայն արդեն հայտնի է, որ կարիերան շարունակելու է «Ինտերի» կազմում, որի հետ կնքելու է 2 տարվա պայմանագիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022