Միլանը ջախջախեց Սասուոլոյին` 11 տարի անց նվաճելով «Սկուդետոն»🎥

Միլանը ջախջախեց Սասուոլոյին` 11 տարի անց նվաճելով «Սկուդետոն»🎥

22/05/2022 - 21:54

Իտալական Ա սերիայի վերջին` 38-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Սասուոլոյի» դեմ։

«Ռոսոներիները» դեռևս առաջին կեսում վճռեցին հանդիպման ելքը` նախքան ընդմիջման գնալը երեք անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։

Ստեֆանո Պիոլիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Օլիվիե Ժիրուն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ֆրանկ Կեսիեն։

Նշենք, որ բոլոր երեք դեպքերում գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռաֆայել Լեաուն։

Երկրորդ կեսում միլանյան ակումբը հանգստացրեց խաղն ու այն մոտեցրեց իր տրամաբանական ավարտին` հաղթելով 3:0 հաշվով։

Այսպիսով, «Միլանն» այս հաղթանակից հետո վաստակեց 86 միավոր ու 19-րդ անգամ դարձավ Ա սերիայի չեմպիոն։

Հավելենք, որ «ռոսոներիները» 11 տարի չէին նվաճել «Սկուդետոն»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022