Միլանը շարունակում է հիացնել. «ռոսոներիները» խոշոր հաշվով հաղթեցին Վենեցիային🎥

Միլանը շարունակում է հիացնել. «ռոսոներիները» խոշոր հաշվով հաղթեցին Վենեցիային🎥

09/01/2022 - 17:18

Իտալական Ա սերիայի 21-րդ տուրի մեկնարկային հանդիպման շրջանակում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց հետնապահների թվում ընթացող «Վենեցիայի» դեմ։

«Ռոսոներիները» հանդիպման մեծ մասում ունեին տարածքային ու խաղային տոտալ առավելություն և հաղթեցին խոշոր` 3:0 հաշվով։

Ստեֆանո Պիոլիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Թեո Էրնանդեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Զլատան Իբրահիմովիչը։

«Միլանը», տոնելով 3-րդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 48 միավոր և ժամանակավորապես գլխավորեց Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։

«Վենեցիան», 17 միավորով, 16-րդն է։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022