Մեսսին  եղել է Բարսելոնայում. նա ընթրել է Խավիի ու Բուսկետսի հետ🎥

Մեսսին եղել է Բարսելոնայում. նա ընթրել է Խավիի ու Բուսկետսի հետ🎥

25/01/2022 - 10:41

ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսիին հունվարի 24-ին նկատել են Բարսելոնայում։

Ինչպես տեղեկացնում է OnzeTv3-ն, արգենտինացի ֆուտբոլիստը ռեստորաններից մեկում ընթրել է «Բարսելոնայի» մի շարք ներկայացուցիչների հետ։

Լրագրող Հելենա Կոնդինսը հաստատում է, որ Մեսսիի հետ ռեստորանում եղել են նաև «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին ու ակումբի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը։

Հատկանշական է, որ ESPN-ն էլ, հղում կատարելով լրագրող Միլել Բլասկեսին, տեսանյութ է հրապարակել և այն վերնագրել հետևյալ կերպ.

«Մեսսին Բարսելոնայի փողոցներում Խավիի և մյուսների հետ ընթրելուց հետո»։

Հավելենք, որ այսօր` հունվարի 25-ին, Խավին նշում է իր ծննդյան 42-րդ տարեդարձը և բացառված չէ, որ Լեո Մեսսին Բարսելոնա է ժամանել հենց այդ առթիվ։

Հիշեցնենք, որ Լեո Մեսսին «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 2004-2021 թթ., ինչից հետո ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է ՊՍԺ։

Մեսսիի` Բարսելոնա մեկնելու հետ կապված համացանցում նաև այլ տեսանյութեր են հայտնվել, որոնք նույնպես ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022