Մեսիի գոլն ու Արգենտինայի խոշոր հաշվով հաղթանակը 🎥
Արգենտինայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ից առաջ վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց` 3:0 հաշվով հաղթելով Իսլանդիայի թիմին։
«Ալբիսլեստեից» մեկական գոլ խփեցին Վալենտին Բարկոն, «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին ու Տիագո Ալմադան։
Աշխարհի գործող չեմպիոնը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 17-ին` Մունդիալի J խմբի առաջին տուրում մրցելով Ալժիրի թիմի դեմ։
Իսլանդացիներն Ազգերի լիգայի C դիվիզժոնի 4-րդ խմբի առաջին տուրում սեպտեմբերի 26-ին կհանդիպեն Էստոնիային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml