Մեկնարկել է Հայաստան – Լիխտենշտեյն հանդիպման տոմսերի առցանց վաճառքը

Մեկնարկել է Հայաստան – Լիխտենշտեյն հանդիպման տոմսերի առցանց վաճառքը

17/08/2021 - 16:34

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Լիխտենշտեյն հանդիպման տոմսերն այսօրվանից հասանելի են առցանց տարբերակով՝ www.tickets.ffa.am կայքում։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ 

Տոմսերի արժեքն է՝ 

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 2000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 6000 և 8000 դրամ։

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել միայն անձնագրի կամ նույնականացման (ID) քարտի պատճենը կցելու դեպքում։ Այս պահանջը ներկայացված է ՈւԵՖԱ-ի կողմից՝ COVID-19 համավարակի պայմաններում ֆուտբոլասերների մուտքը մարզադաշտ ապահովելու համար։

Յուրաքանչյուր օգտատեր իր հաշվից կարող է ձեռք բերել առավելագույնը 5 տոմս։ Անձնագրի, կամ նույնականացման քարտի պատճենը պետք է ներկայացնի միայն տոմս ձեռք բերող օգտատերը։

Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման տոմսերի վաճառքը տոմսարկղերից կմեկնարկի ավելի ուշ։ Այդ մասին կհայտարարվի լրացուցիչ:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor