Մբապեն գերազանցել է Լեոնիդասի ու Ռոնալդոյի պատմական ռեկորդը
Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Շվեդիայի թիմի դեմ ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի խաղում (3:0) դուբլ է գրանցել ու պատմական ռեկորդ գրանցել, հայտնում է Mister Chip-ը։
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստը 10 գոլով դարձել է Մունդիալների փլեյ-օֆֆ-ի պատմության մեջ լավագույն ռմբարկուն։
27-ամյա ֆուտբոլիստը շրջանցել է բրազիլացի լեգենդար, նախկին հարձակցողներ Լեոնիդասին ու Ռոնալդոյին, որոնք 8-ական գոլ են խփել Մունդիալների փլեյ-օֆֆ-ում։
Օլդրժիխ Նեյեդլին (Չեխոսլովակիա), Ժյուսթ Ֆոնտեյնը, Պելեն ու Վավան (երկուսն էլ` Բրազիլիա) խփել են 7-ական գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Ժյուսթ Ֆոնտեն, Լեոնիդաս, Կիլիան-Մբապե, Մունդիալ-2026, Պելե, Ռոնալդո, Վավա, Օնդրժիխ Նեյեդլի, Ֆրանսիայի հավաքական