Մարտին Բրեյթվեյթը չի պատրաստվում հեռանալ Բարսելոնայից

Մարտին Բրեյթվեյթը չի պատրաստվում հեռանալ Բարսելոնայից

02/06/2022 - 10:35

«Բարսելոնան» պատրաստվում է լրջորեն թարմացնել թիմի կազմը։ Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին հույսեր չի կապում նաև ակումբի հարձակվող Մարտին Բրեյթվեյթի հետ։

Դանիացի հարձակվողը Խավիի` «բլաուգրանայի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո դաշտում անցկացրել է ընդամենը 22 րոպե։

Այդուհանդերձ, ինչպես հայտնում է Diario Sport-ը, 30-ամյա ֆուտբոլիստը չի պատրաստվում ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ «Բարսելոնայից»։

Դրան զուգահեռ, հայտնի է, որ մի շարք ակումբներ հետաքրքրված են Բրեյթվեյթի ծառայություններով։

Նշենք, որ դեռևս 2021 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ դանիացի հարձակվողին իրենց շարքերում էին ցանկանում տեսնել «Վեսթ Հեմն» ու «Վուլվերհեմպտոնը», սակայն գործարքն այդպես էլ չկայացավ։

Հիշեցնենք, որ Մարտին Բրեյթվեյթը «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2020 թ. փետրվարից, որի մարզաշապիկով անցկացրել է 57 հանդիպում` դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022